Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

ԻՏՁՄ-ն կաջակցի սիրիահայերին ՏՏ ոլորտում աշխատանքի ընդունման հարցում

 ԻՏՁՄ-ն կաջակցի սիրիահայերին ՏՏ ոլորտում աշխատանքի ընդունման հարցում
18.07.2012 | 16:18

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) իր մտահոգությունն է հայտնում Սիրիայում տեղի ունեցող քաղաքական ճգնաժամի կապակցությամբ, ինչի արդյունքում կարող է վտանգվել շուրջ 60 հազարանոց սիրիահայ համայնքը:
Հաշվի առնելով, որ սիրիահայ համայնքում առկա են բարձր տեխնոլոգիաների (ԲՏ), տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի մասնագետներ և ինժեներներ, ովքեր ներկայիս իրավիճակում հնարավոր է ցանկություն հայտնեն աշխատել պատմական հայրենիքում, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն իր պատրաստակամությունն է հայտնում իրազեկել հայաստանյան շուրջ 350 ՏՀՏ և 50 ԲՏ ընկերություններին նշված մասնագետների մասին և աջակցել նրանց աշխատանքի ընդունման հարցում:
Նույն խնդրով միությունը դիմել է նաև ՀՀ սփյուռքի և արտաքին գործերի նախարարություններ` խնդրելով ՀՀ դեսպանատան, եկեղեցական կառույցների և սիրիահայ համայնքի համապատասխան մարմինների միջոցով տեղեկացնել սիրիահայերի շրջանում ՏՀՏ և ԲՏ ոլորտի մասնագետներին պատմական հայրենիքում աշխատելու առաջարկի մասին:
ՏՀՏ և ԲՏ սիրիահայ մասնագետները, որոնք ցանկություն կհայտնեն աշխատել հայաստանյան ընկերություններում, կարող են իրենց տվյալներն ուղարկել info@uite.org էլեկտրոնային փոստին:

Դիտվել է՝ 1758

Մեկնաբանություններ